Ընդդիմադիրների թեկնածուները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀԿ–ից բացի` ընդդիմադիր քաղաքական ուժերը ևս սկսել են ձևավորել իրենց նախնական ռեյտինգային ցուցակները: Համամասնական ցուցակներին զուգահեռ թեժ պայքար է սպասվում նաև ռեյտինգային քվեարկության ժամանակ, հետևաբար ընդդիմադիր ուժերը այս հնարավորությունը ևս պետք է օգտագործեն` իրենց օգտին մաքսիմալ քվեներ ապահովելու համար:
«Փաստի» տեղեկություններով` Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող ընտրատարածքում «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը ներկայացված կլինի Արմեն Փամբուխչյանով, ով ճանաչված ֆեյսբուքյան օգտատեր է:
Քննարկվում է նաև ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստանից» որևէ այլ թեկնածու առաջադրելու հարցը: