Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում:
«Ազատության» փոխանցմամբ՝ այս մասին այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը:
Սպասվող հանդիպման մասին հայտնել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները:
ՀՀ ԱԳՆ-ն հանդիպման մասին տեղեկություն չի հաղորդել։
Նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին, նաև տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: