«Պուտինին կառաջարկեմ միջուկային զենքը վերադարձնել Բելառուս». Լուկաշենկո
Բելառուսն իր տարածքը Ռուսաստանի Դաշնությանը կառաջարկի միջուկային զենք տեղակայելու համար, եթե ՆԱՏՕ-ի միջուկային զենքը տեղակայվի Լեհաստանում: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Russia Today լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
Ինչպես հայտնում է sputnik.by-ը, ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ եթե Գերմանիան հրաժարվի միջուկային զենքի տեղակայումից, ապա այն կարող է հայտնվել եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայի արևելքում գտնվող պետություններում։
Լուկաշենկոյի խոսքով, իրադարձությունների նման զարգացման դեպքում ինքը հակամիջոցների ծրագիր ունի։
«Ես Պուտինին կառաջարկեմ միջուկային զենքը վերադարձնել Բելառուս»,- ասել է նա։
ԽՍՀՄ փլուզումից հետո Բելառուսի տարածքում միջուկային մարտագլխիկներ են եղել: Ավելի ուշ միջուկային զենքը դուրս է բերվել հանրապետությունից՝ Մինսկի կողմից Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ստորագրումից հետո։