Մասսայական սպանություն Ռուսաստանում. գնդակահարել են 9 մարդու
Մոսկվայի Տվերի մարզում ամառանոցային գյուղի տներից մեկում Մոսկվայի քաղաքացին որսորդական հրացանով սպանել է 9 մարդու, այս մասին հաղորդում է RT-ն:
Սկզբում դեպքի վայրում հայտնաբերել են երկու կնոջ և վեց տղամարդու դի: Ավելի ուշ տան տարածքում գտնվող մեքենաներից մեկի բեռնախցիկում գտել են 9-րդ զոհի մարմինը: Տեղի իրավապահ մարմինները հայտարարել են, որ կատարվածը կենցաղային վեճի հիման վրա է եղել:
Վեճից հետո տղամարդը գնացել է տուն, վերադարձել իր անձնական որսորդական հրացանով և գրեթե ուղիղ նշանակետի տակ առել իր զոհերին՝ սպանելով բոլորին: Վերջինս արդեն ձերբակալվել է, այս պահին հարցաքննվում է: