Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիից 230 կմ հեռավորության վրա 3,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սորտուանի հանգստավայրի մոտ՝ Օնի քաղաքից մեկ կիլոմետր հյուսիս-արևմուտք, 10 կիլոմետր խորության վրա, գրում է sputnik-georgia.ru-ն: