Կոտայքի մարզում 22-ամյա վարորդը Ford Tranist-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Արման Հ.-ն, իր վարած Ford Tranist մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։