Ադրբեջանը հասավ իր նպատակին, իսկ մենք հերթական պարտությունը գրանցեցինք
Hraparak.am-ը գրում է.
Երեկ՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ կողմերը մասնավորապես նշել էին, որ «Պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը՝ հնարավորինս շուտ լուծելու համար այն մնացած խնդիրները, որոնք բխում են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից»:
Տեքստն ընդհանուր ֆրազներից է բաղկացած, որտեղ խոսվում է դեմարկացիա իրականացնող հանձնաժողովի ձևավորման, տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման, հարաբերությունների նորմալացման, երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման մասին: Սակայն ո'չ հանդիպման ժամանակ, ո'չ էլ փաստաթղթում ոչ մի տող չկա չկա արձանագրված մեր գերիների վերադարձի մասին, ոչ մի խոսք չի ասվում Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժման և այդ տարածքներից նահանջելու և ադրբեջանական զինուժը դուրս բերելու մասին:
Ավելին՝ այստեղ