Նոր «բարգավաճներ»` դեկտեմբեր–հունվար ամիսներին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հեռանկարը, պարզվում է, որոշ անհայտ գործիչների մղում է զավեշտալի քայլերի: Չտեղավորվելով քաղաքական քարտեզի որևէ անկյունում` հնարամիտ, բայց հասարակությանն անհայտ մարդիկ գտել են ելքը:
«Փաստի» տեղեկություններով` դեկտեմբեր–հունվար ամիսներին սպասվում է երկու նոր քաղաքական ուժի գրանցում, որոնք իրենց անվան մեջ կրում են «բարգավաճ» բառը: ԲՀԿ–ում տեղյակ են այս մասին, բայց առավել զավեշտալի է այն, որ նորահայտ «բարգավաճները» շտապել են, քանի որ դեռևս անհայտ է, թե Ծառուկյանի շուրջ ձևավորվող միավորումը ինչպիսի անվանումով կմասնակցի ընտրություններին:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Գագիկ Ծառուկյանը քմծիծաղով է ընդունել լուրը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: