-25 կգ. Օլյա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչ տեսք ուներ մինչև նիհարելը
Դերասանուհի Օլյա Հակոբյանը վերջերս հյուրընկալվել էր Look&Face հաղորդմանը, որի ժամանակ պատմել էր, որ նիհարել է 25 կգ, ինչ բարդ ընթացքով է անցել, ինչ միջոցներ է կիրառել:
Օլյան նախկինում չէր հրապարակում գեր ժամանակվա լուսանկարները, սակայն Tert.am Life-ին է տրամադրել արխիվային լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպիսին էր նախկինում:
«Միշտ լիքոտ եմ եղել, սակայն 10-րդ դասարանից հետո ավելի շատ սկսեցի քաշ հավաքել: Հետագայում դա ինձ մոտ խնդիրներ առաջացրեց: Որոշեցի նիհարել այն բանից հետո, երբ կուրսղեկս՝ Արմեն Մազմանյանը, ասաց, որ պետք է նիհարեմ: Դրանից հետո էլ մի դեր չստացա ու սկսեցի նիհարել»,- ասաց նա:
Օլյան պատմեց, որ շատ խիստ սննդակարգեր է պահել, զուգահեռ մարզվել է: Այժմ սպորտն Օլյայի կենսակերպի անբաժան մասն է, քանի որ միայն սննդակարգ պահելու արդյունքում հնարավոր չէ ունենալ ձիգ մարմին:
Դերասանուհին հիշում է, որ այնքան էր նիհարել, որ հասել էր հակառակ սահմանին և անորեքսաիկի տեսք ուներ: Դրանից հետո նա սկսել է ներից քաշ հավաքել՝ հասնելով իր համար իդեալական քաշին: