800 դոլարով գնած դիպլոմով զբաղեցրել է հրամանատարի պաշտոն
Pastinfo.am-ը գրում է.
Սպայական կոչումն այնքան գայթակղիչ է եղել, որ 800 դոլարով գնել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիպլոմ որպեսզի կարողանա հրամանատարի պաշտոն զբաղեցնել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գեղամ Բադալյանը հանդիսացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ-էլեկտրիկը:
Բադալյանը, ով կոչումով եֆրեյտոր է եղել, ունեցել է միջնակարգ կրթություն և որպեսզի դասակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնի և սպայական կոչում ստանա, անհրաժեշտ կրթական ցենզին համապատասխանելու նպատակով, 2015 թվականի նոյեմբերին Երևանում քրեական գործով չպարզված անձից՝ ոմն Արամից, 800 ԱՄՆ դոլարով գնել է իրավունք վերապահող AB 026509 համարի դիպլոմը:
Ըստ այդ դիպլոմի՝ իբր թե Բադալյանն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը և նրան շնորհվել է արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի աստիճան:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: