Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա Լոնդոնի Գոսպել երգչախումբը
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնն առաջին անգամ Հայաստանում կհյուրընկալի Լոնդոնի Գոսպել երգչախմբին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչախմբի համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երեկոյին կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաև ջերմաշունչ ամանորյա և սուրբծննդյան երգեր:
Լոնդոնի Գոսպել երգչախումբը մշտապես ելույթներով հանդես է եկել այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Էլթոն Ջոնը, Սթիվի Ուանդերը, Ադելը, Քայլի Մինոգը, Էրիկ Քլեփտոնը և այլք:
Խմբի տպավորիչ կատարումները կարելի է լսել մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարևներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր», «Փողոցային պարեր» և այլն։