«Քամի քամի»․ տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2021»–ի հայաստանյան պատվիրակ Մալենայի մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան
Երեկ կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան։
Tert.am Life–ին հայտնի է, որ 14–ամյա երգչուհին դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է՝ Արփին, որն իր համար ընտրել է Մալենա բեմական անունը։
Մալենան 2018 թվականին ուժերը փորձել էր «Դեպի մանկական Եվրատեսիլ» հայաստանյան մրցույթում, սակայն հաղթանակ չէր գրանցել։
Նախորդ տարի նա արդեն ընտրվել էր «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակ, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով մեր երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Հանրային հեռուստաընկերությունը չեղարկել էր միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:
Ավելին՝ այստեղ