«Երբեք էլ չեմ մեղադրել այն մարդկանց, ովքեր հիասթափված և ստիպված թողել են ամեն ինչ ու հեռացել»․ Աննա Դովլաթյանի գրառումը
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և անդրադարձել Հայաստանում տիրող իրավիճակին։ Այսպիսի գրառումներ Աննան սովորաբար չի անում՝ զերծ մնալով քաղաքական որևէ քննարկումից։
«Երբեք չեմ անդրադարձել և քննարկել այն թեմաները, որոնք վերաբերում են քաղաքականությանը, աշխատել եմ զերծ մնալ այն ամենից, ինչն ինձ տհաճ է եղել։ Միշտ սիրել եմ իմ երկիրը՝ բոլոր վատ ու լավ կողմերով, ցանկացել եմ ստեղծագործել և ստեղծել գեղեցիկը մեր երկրի համար, որ իմ երեխան այստեղ մեծանա և կրթություն ստանա՝ համարելով դրսի մտածելակերպը և ապրելակերպը չափազանց ազատ… Բայց երբեք էլ չեմ մեղադրել այն մարդկանց, ովքեր հիասթափված և ստիպված թողել են ամեն ինչ ու հեռացել։ Յուրաքանչյուր մարդ ինքն է իր կյանքը ընտրում»,- գրել է Աննան։
Ավելին՝ այստեղ