«Մանկական Եվրատեսիլ 2021»–ին Հայաստանի ներկայացուցիչ Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է
Երեկ կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան։
Tert.am Life–ին հայտնի է, որ 14–ամյա երգչուհին դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է՝ Արփին, որն իր համար ընտրել է Մալենա բեմական անունը։
Նախորդ տարի նա արդեն ընտրվել էր «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակ, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով մեր երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Հանրային հեռուստաընկերությունը չեղարկել էր միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Հեռարձակմանը կարող եք հետևել ժամը 19:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում։