Իջեւանում ռազմաբժշկին դատում են, որ չունեւոր քաղաքացիական անձանց է անվճար վիրահատել
«Առավոտը» գրում է, որ Իջևանում ռազմաբժշկին դատում են, որ չունևոր քաղաքացիական անձանց է անվճար վիրահատել։
Ընդ որում քրեական գործը հարուցելուց հետո մարդը «պետությանը պատճառած վնասը» վերականգնել է (այսինքն չունևորների վիրահատության գումարն իր գրպանից վճարել է բյուջե)։
Գործը կարճել են։
Բայց չէ, դատախազությունը ստիպել է, որ գործը վերաբացվի ու հիմա շարունակում են դատել։
Այ այսպիսի «պայքար կոռուպցիայի դեմ», հայե՛ր ջան։