Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով հանդիպումը
Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագահի նստավայր են ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը համատեղ լուսանկարվեցին, որից հետո մեկնարկեց նեղ կազմով հանդիպումը։
Նախատեսվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն միության երկրների ռազմավարական նշանակություն ունեցող դեղերով ապահովվածության, էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտի հանրահռչակման, մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերը: