Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 39 676
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 39 676-ով, ինչը դարձել Է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ընթաքում: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ-ի) առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 10-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նախորդ հակառեկորդն արձանագրվել էր նոյեմբերի 5-ին, երբ մեկ օրում հայտնաբերվել էր վարակման 37 120 դեպք: Համավարակի սկզբից վարակ է հայտնաբերվել ԳԴՀ-ի 4 844 054 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետևանքներից երկրում մեկ օրում մահացել է 236 հիվանդ: Համավարակի ամբողջ ժամանակամիջոցում մահացու դեպքերի ընդհանուր թիվը Գերմանիայում հասել է 96 963-ի: ԳԴՀ-ում կորոնավիրուսի տարածման յոթնօրյա ցուցանիշը ներկայում կազմում է 232,1: