Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը սկսել է հանդիպել 22-ամյա մոդել Վինետրիայի հետ. այս մասին հայտնում է Page Six հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Զույգին նկատել են Մայամիում, ինչպես նաև հոկտեմբերի վերջին կիրակնօրյա պատարագի ժամանակ: Ուեսթը և Վինետրիան վերջերս նաև ներկա են եղել Մինեապոլիսում կայացած Donda Academy-ի դեբյուտային բասկետբոլային խաղին: Աղբյուրն հաստատել է, որ Ուեսթն ու Վինետրիան սկսել են հանդիպել:
Իր հերթին ռեփերի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, վերջերս անդրադարձել է ամերիկացի դերասան Փիթ Դևիդսոնի հետ ունեցած սիրավեպին: Քարդաշյանների ընտանիքը մտահոգված է, թե ինչպես կվերաբերվի Ուեսթն իր նախկին կնոջ նոր ընտրյալի մասին լուրերին։ «Ընտանիքում բոլորը մտահոգված են, թե ինչպես է Քանյեն արձագանքելու Քիմի՝ Փիթի հետ այդքան ժամանակ անցկացնելուն։ Քանյեն վերջերս ասել է, որ դեռ ցանկանում է նրա կողքին լինել, ուստի չի կարող դա լավ տանել»,- ասել է աղբյուրը: