Հարավաֆրիկացի գրող Դեյմոն Գալգուտը արժանացել է Բուքերյան մրցանակի
Համաշխարհային գրական մրցանակները շարունակում են մեզ բացահայտել անհայտ գրողներին։ Այս տարի հեղինակավոր Բուքերյան մրցանակի դափնեկիր է դարձել «Խոստումը» վեպը, որը պատմում է Հարավային Աֆրիկայում ապարտեիդի ժամանակաշրջանում սպիտակ ֆերմերների ընտանիքի և նրանց սև սպասուհու հարաբերությունների մասին, գրում է rg.ru-ն:
Ժամանակին ընտանիքի գլուխը խոստացել է իր տունը տալ կնոջը, որը երկար տարիներ հավատարմորեն ծառայել է իրենց։ Բայց ժառանգները չեն կատարել իրենց մախնու խոստումը։ Ընտանեկան սագան տևում է չորս տասնամյակ:
«Ես իսկապես, խոնարհաբար երախտապարտ եմ», - ասել է հեղինակ Դեյմոն Գալգուտը՝ Լոնդոնում կայացած արարողության ժամանակ ընդունելով անգլերեն լեզվով գրականության գլխավոր մրցանակը։
Գալգուտը ծնվել է 1957 թվականին Հարավային Աֆրիկայում։ Սա նրա իններորդ վեպն է։ Արտասահմանյան քննադատների կարծիքով՝ Գալգուտն իր աշխատանքում շարունակում է Ուիլյամ Ֆոլքների, Վիրջինիա Վուլֆի և նույնիսկ Ջեյմս Ջոյսի ավանդույթները։ Նա երկու անգամ առաջադրվել է Բուքերյան մրցանակի՝ 2003 և 2010 թվականներին։ Հաղթողը ստացել է 50 հազար ֆունտ (68,2 հազար դոլար):