Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներինՓաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե»Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ ԱսրյանԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան«Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկումԻնչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համարԱռաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ ՀամբարյանՈ՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմումՌուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահՆոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներՄինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբԲայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համարՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ ՄիրզոյանԴու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջըԱրագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվելԿարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովիցՍև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համարԱկնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ
Հասարակություն

Նախատեսվում է երկարաձգել անձնագրերի տրամադրման ժամկետը. ԱԺ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին հրավիրված նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվում են մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, ինչպես նաեւ օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության ոլորտում Հանրապետության լիազոր պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաեւ այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ շարժվելու եւ կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտական կորցրած անձանց անձնագիր տրամադրվում է մերձավոր ազգականների դիմումի կամ ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա:

Օրինագծերով նախատեսվում է անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել 2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով:

Հաշվի առնելով միջազգային փորձը՝ օրենսդրական փոփոխությամբ ՀՀ քաղաքացուն նույնպես թույլատրվելու է որպես ծննդավայր նշել այն տարածքը, համայնքը, քաղաքը որտեղ նա ծնվել է: Փոխոստիկանապետի հավաստմամբ՝ նմանօրինակ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվել «Նույնականացման քարտերի մասին» օրենքում: Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել նախագծերի փաթեթին:

Դրական եզրակացություն ստացած օրենսդրական փաթեթն առաջարկվել է ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում: