Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանը՝ մահացած
Այսօր Երեւանում տեղակայված զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել։ Այդ մասին Փաստինֆոն տեղեկացված ՀՀ Քննչական կոմիտեի կայքէջից։
Հաղորդագրության մեջ ասվում է.
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում ենթասպա, պայմանագրային զինծառայող Մ.Խաչատրանի մահվան հանգամանքները պարզելու համար:
Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում,ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ նամակ։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում