Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, իր հետևորդներին ներկայացրել է, թե ինչպես է քայլում մանկահասակ որդու՝ Վահանի հետ։ Նա շատ գեղեցիկ լուսանկարներ է տեղադրել, որոնցում երեխայի հետ զբոսնում է աշնանային զբոսայգում:
Բրուխունովան գրել է, որ երեխայի հետ խաղալու համար շատ էներգիա է պետք:
«Վահանի հետ զբոսնելը «հանգստի» ամենաակտիվ տեսակն է»,- մեկնաբանել է նա Ինստագրամում տեղադրած լուսանկարը:
Օրերս հումորիստի կինը նաև խոստովանել է, որ որդու ծննդով իր սիրտը բաժանվել է երկու կեսի, որոնցից մեկը նրա համար է բաբախում:
Վահանը Տատյանայի առաջին և Եվգենի Պետրոսյանի երկրորդ երեխան (Վիկտորիան` դուստրն առաջին ամուսնությունից, ծնվել է 1968 թվականին): Վահանն ընդամենը մեկուկես տարեկան է։ Նա ծնվել է 2020թ. մարտի 13-ին Դուբայում։