Հաջորդ շաբաթ հանդիպելու են Պուտինը, Փաշինյանը և Ալիևը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը նախապատրաստվում է հաջորդ շաբաթ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։
Ինչպես գրում է Russia Today-ը, այս մասին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, իսկապես, նման հանդիպում նախապատրաստվում է, և այն պատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով»,- ասել է նա։
Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաալիքը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ բացառված չեն Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումներ, որոնք համընկնում են Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցրած եռակողմ փաստաթղթի ստորագրման մեկամյակի հետ։