Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահին, ով Սպիտակ տանը խոսել է ենթակառուցվածքների զարգացման նպատակին ավելի քան 1 տրիլիոն դոլար հատկացնելու մասին Կոնգրեսի հաստատած նախագծից, հարցրել են, թե ինչպիսի դիրքորոշում ունի Իրանի հետ ներկա բանակցությունների վերաբերյալ, և արդյոք նա ունի որևէ այլ ծրագիր, Բայդենը պատասխանել է ՝«Ես հիմա Իրան չեմ մեկնաբանի»։
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը չորեքշաբթի ասել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը և մտադիր է մասնակցել այդ հանդիպումներին։ Նրա խոսքով՝ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին խորհրդակցությունների համար կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք։