Այ ընկեր, ինչի՞ն ես դիմադրում, կարա՞ս բացատրես. Դանիելյանը՝ Քոչարյանին
Երեկ ՌԴ փոխվարչապետն էր եկել Երևան: Փաշինյանը սրան նստացրել 5 րոպե անընդհատ կրկնել ա որ միջանցք չի տալու, դա ձայնագրել ա ու տարածել ա իր էջով: Անկլավների մասով էլ ասում ա՝ խնդիր չկա, կտամ, բայց իրենք էլ պիտի տան: Պարզ է որ Ալիևը մի մետր չի տալու: Ստեղ ամեն ինչ պարզ է՝ Նիկոլը իր առաքելությունը կատարել է, Արցախը տվել է, հիմա կարա հանգիստ անցնի գործի հաջորդ մասին ու անցնում է:
Պարզ չի միայն մի բան բան, հիմա Քոչարյանը ի՞նչ ա անելու... Արցախի մասին ծպտուն չի կարա հանի, միջանցք շահարկելն էլ չի ստացվում:
Դիմադրություն թե բա... այ ընկեր, ինչի՞ն ես դիմադրում կարա՞ս բացատրես: Իսկ ես կարամ՝ Քոչարյանը դիմադրում է առողջ ընդդիմության ձևավորմանը, դա է իր գործի անունը:
Էս կրկեսը ունի մի առաքելություն՝ Նիկոլին իշխանության աթոռում պահելը, ուրիշ ոչ մի նպատակ չի հետապնդում:
Արթուր Դանիելյան