Կիևը հայտնել է՝ Ռուսաստանը կրճատել է Ուկրաինային հեղուկ գազի մատակարարումը
Կիևը հայտարարել է, որ Ռուսաստանը նոյեմբերին սահմանափակել է հեղուկ գազի մատակարարումը Ուկրաինային մինչև 30%:
Նոյեմբերին Ռուսաստանը սահմանափակեց Ուկրաինային հեղուկ գազի մատակարարումը արտահանողների հայտարարագրած ծավալների 30%-ով, հայտարարել է Գերագույն ռադայի էներգետիկայի և բնակարանային և կոմունալ ծառայությունների կոմիտեի ղեկավար Անդրեյ Գերուն։
Նոյեմբերին նման սահմանափակումը չպետք է էական ազդեցություն ունենա ուկրաինական շուկայի վրա»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով, արտահանողները ավանդաբար գերագնահատում էին մատակարարումների հայտարարագրված ծավալները։ Բացի այդ, նոյեմբերին նման գնումների մասով ցածր ակտիվություն է նկատվում։
Ավելի վաղ Գերուսը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից Մոսկվան կդադարեցնի ածուխ մատակարարել Ուկրաինայի ՋԷԿ-երին։
Ուկրաինական խորհրդատվական A-95 խմբի տվյալներով՝ վերջին ինը ամիսների ընթացքում արտասահմանից հեղուկ գազի մատակարարումները կազմել են 1,14 մլն տոննա, ինչը 31 հազար տոննայով կամ 2,6%-ով պակաս է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։