Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանըԶՊՄԿ-ն՝ հանուն սահմանամերձ գյուղի Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՍեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհWildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցումՎրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորություններըՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյունԵգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղելԹրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The TimesԱդրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսելՄայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներԹուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքըԱրկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ ՇարմազանովԳերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք ՉալաբյանՊատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա ՍողոմոնյանՌուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր ԱվետիսյանԳեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր ԱվետիսյանReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներինՆավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ)
uncategorized

Որ «օրենքով գողը» որ երկրի բանտում է նստած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թարգմանաբար տպագրում ենք ռուսական «Primecrime»–ի հոդվածը, որը մեծ ինֆորմացիա է պարունակում գողական աշխարհի մասին: Կարծում ենք այն կհետաքրքրի մեր ընթերցողներին:

«Primecrime» կայքի գլխավոր խմբագիրը զրուցել է գողական աշխարհի ներկայացուցչի հետ:

– Գաղտնիությունը կպահե՞ք:

– Միանշանակ:

– Էդ Չիան (Լաշա Բարատելին) ձեզ հետ խոսել է, հա՞:

– Ոչ, մեզ հետ չի խոսել: Դա սադրանք էր: Ու գիտենք, թե ում կողմից: Դա մեր ոճը չէ: Չիան փորձում էր մեզ վրա դուրս գալ իր փաստաբանի միջոցով: Ցանկանում էր պատմել, թե ինչ է եղել Ջեյրանի (Կինցուրաշվիլի) հետ իրականում: Դրանից օգտվեցին նրա թշնամիները և մեր անունից նրա հետ կապ հաստատեցին: Մենք դրա հետ առնչություն չունենք: Մենք նրան այլ հարցեր կտայինք: Բացի դա էլ, գիտենք, թե վրացական ազգանունների դեպքում որտեղ է պետք ճիշտ շեշտադրում անել…

– Ջեյրանն իր մերկ լուսանկարներն ուղարկել էր Լավասօղլու (Մինդիա Գորաձե, նստած է Վրաստանում) կնոջը: Ուզում էր հետը պառկել: Դրա համար նրան ծեծել էին: Բայց գողը չպետք է ընտանիքի մասին օտար մարդկանց հետ հեռախոսով բամբասի:

– Դուք ավելի լավ կիմանաք:

– Ամեն մեկի համար մի գրեք, որ գող է: Որտեղի՞ց մոգոնեցիք, որ Ռոմա Մասիվցին (Ֆեռոյան) գող է: Նա ուզում է դառնալ: Իր նկարներն էլ անձամբ է դնում ու գրում: Նա Բելգիայում է ապրում ու աշխատող մարդկանց խաբում է: Սովորական թմրամոլ է… Պելովիչը (Լաշա Իմեդաձե) նույնպես թագադրված չէ, միայն ուզում է: Մի տարի առաջ Գերմանիայում էր ապրում, տալիս–առնում էր Ռևա Դարախվելիձեի հետ: Դուբեշան (Ավդո Շարոև) ոչ մի վայրկյան գող չի եղել: Նախկինում ապրում էր Ֆրանսիայում, հիմա ընտանիքի հետ Գերմանիայում է: Նրա մոր սիրածը հանգուցյալ Չիպիան (Այվազ Միրզոև) էր, նրա միջոցով էլ հարգում էին: Մայրը՝ Զինան, վազում էր, որ տղային «թագադրեն», բայց չստացվեց: Զվիադ Կոպաձեն վանք մտավ: Կազբեկում: Հիմա վանական է:

– Կոպաձեի մասին լսել եմ: Իսկ ինչի՞ համար մտավ վանք:

– Ինչ–որ անձնական հարցեր ուներ: Ընտանիքի հետ կապված: Ասաց, որ «մեղսավոր է ու պետք է վանք գնա»: Գողականով ոչինչ չէր եղել: Մեկ էլ վեր կացավ ու գնաց: Առանց այդ էլ ուժեղ գող չէր…

– Վալիկո Մժավիան գո՞ղ է:

– Վալոն գող է, բայց կարծում եմ՝ գողերից խուսափում է: Չեմ հիշում՝ ում հետ, հաշիվներ ունի: Դարսաձեն ու Կախա Շուշանաշվիլին նրա դեմ շատ չարացած են: Բայց երկուսն էլ նստած են:

– Իսկ գողերից էլ ովքե՞ր են արտասահմանում նստած:

– Այսպես, հերթով գանք: Հունաստանում նստած է Սեբիսկվերաձեն: Հունիսին ժամկետը լրանում է՝ կամ նոր ժամկետ կտան, կամ ազատ կարձակեն: Առողջականը լավ չէ: Բոլորն սպասում են, որ բաց են թողնելու: Հունաստանում 7–8 հոգի նստած է՝ Ստալինը (Լաշա Ուգրելիձե), Դատո Մազանաշվիլին, Շոտիկոն (Ասատիանի), Կեմե Կալդանին: Իսպանիայում նստած է Դատո Չերեպախան (Խարեբավա): Ու Դարսաձեն: Ֆրանսիայում նստած է Կախա Շուշանաշվիլին, Գիա Ելարջիան, Կախա Ալշիբայան երրոդ տարին է՝ նստած է: Խեղճը 10 տարի է ստացել: Զազա Էլիկաշվիլին նույնպես Ֆրանսիայում է նստած: Իտալիայում՝ Օդիշարիա Բույան, Ավտո Տուգուշին, Բեսո Կուպրաշվիլին: Պաատ Բակրաձեն դեռ Բելգիայում է նստած: Եթե ազատության մեջ լիներ, Էնցոն ու Բարատելին Ջեյրան Խոնսկուն չէին ծեծի: Չէին համարձակվի: Բակրաձեն ու Ջեյրանը մտերիմներ են: Երկուսն էլ երկար նստել են Բելգիայում: Մայիսի վերջին Մերաբի (Ջանվելաձեի) տնային կալանքի ժամկետը Իտալիայում ավարտվում է: Դրանից հետո կգնա Թուրքիա՝ «տղերքի» մոտ: Ռովշանը (Ջանիև) թուրքական կողմին ֆինանսապես շատ էր օգնում: Երբ նրան վերացրին, ներսում խնդիրներ առաջացան:

– Ի՞նչ խնդիրներ:

– Թուրքիայում շատ դժվար է ապրել, եթե փող չունես: Որտեղ փող չկա, իսկ գողերը շատ են, այնտեղ միշտ պրոբլեմներ կան: Ռովշանը հավասարակշռում էր դա: Թուրքիայում 97%–ը իրար ատում են: Այնտեղ սոված են: Նկատի ունեմ Օնիանի–Ջանգվելաձե կլանը: «Կթեժանա», երբ կողմերից մեկը վերջապես գողի հավակնորդ ներկայացնի: Այդ ժամանակ կտեսնեք՝ թեժը որն է: Նրանք երբեք չեն բարիշի: Դա պատերազմ է: Պատկերացրեք, Շաքրոյի վերադարձից հետո գրեթե 3 տարի ոչ մեկին չեն առաջադրել: Իմացած լինեք, արդեն երեք տարի է՝ ոչ մի «պադխոդ» չի արվել: Ոչ մի տեղ: Ոչ Ռուսաստանում: Ոչ Թուրքիայում: Շաքրոն (Զախար Քալաշով) Մոսկվա է վերադարձել 2014–ի հոկտեմբերի 29–ին: Դրանից հետո ոչ մի «պադխոդ» չի եղել:

– Իսկ Ֆրիդոնը (Մամուչաշվիլի): Նա գող է համարվում 2015–ից…

– Նրա մասին կասեմ, որ ուզում էին, բայց Շաքրոն ասաց՝ ոչ, մինչև մեծ հավաք չլինի, «պադխոդ» չի լինելու, որպեսզի վերջ տանք «էս կողմին»–«էն կողմին»:

– Իսկ ո՞ւմ են «պադխոդ» արել, ում մասին մենք չգիտենք:

– 2013–ին Իտալիայում «պադխոդ» էին արել Մամուկա Խոնսկուն (Մեշվելիանի)՝ Ալեկո Շավլիաշվիլին, Տախին (Գիա Ուգլավա), Կակո Լանդիան, Ավտո Խեցուրիանին, Կախա Ալշիբայան: Կարճ ասած, նրան թեկնածու էր առաջադրել թուրքական կողմը: Նրանցից մեկն ինձ ասաց, որ 10 հոգի էին: Մնացածին չեմ հիշում: 2012 թ. Բաչո Նադարեիշվիլուն առաջադրել էր Սեբիսկվերաձեն: Նա Աբաշիից է, Վրաստանի արևմուտքում գտնվող փոքր քաղաքից: Ինքն էլ չի հավատում, որ գող է: Իրակլի Խոխիաշվիլին գող է 2012–ից: Մերաբին (Քալաշով) և Նոդարին (Ալոյան) անձամբ թագադրել էր Դատո Օզմանովը: Բելգիայում բենզալցակայանում կանգնել էին ու Դատոն նրանց ասել էր՝ այսօրվանից դուք գող եք: Ոչ մի Արթուր Յուզբաշև ու Թենգիզ Դումոև այնտեղ չի եղել: Էդ Մուսա Մալսագովն էլ չի եղել… Դատո Օզմանովը Նոդար Ալոյանի մորաքրոջ ամուսինն է: Մտածում էր, որ էդ «գելերը» գոնե Էնցոյին (Ակակի Տուգուշի) կվերացնեն: Այն ժամանակ Էնցոն ազատ ման էր գալիս Իտալիայում…

– Իսկ ե՞րբ «առաջադրեցին» Դատո Պանկիսկուն (Դավիթ Ալխանաշվիլի):

– Եթե խոսքը Դատո Պանկինսկու մասին է, ով Բելգիայում էր, երբ հազիվ չսպանեցին Դատո Օզմանովին, ապա նրան «պադխոդ» են արել Դուբայի սխոդկայի ժամանակ: Նա նստել է Բելգիայում, հիմա Թուրքիայում է:

– Իսկ էլ ո՞վ կար, երբ ուզում էին սպանել Օզմանովին:

– Կալիչավան էր, Էնցոն, Դատո Պանկինսկին, Մատևիչը (Ռոին Ուգլավա), Գուրչիանին… Բոլորն էլ «արյունակից» են: Հետո Մերաբ Ջանգվելաձեի հանձնարարությամբ Կոբան (Ախվլեդիանի) դանակով կտրեց Կախա Շալվովիչի դեմքը: Նրա հետ ով էր, չեմ հիշում:

– Կարծեմ՝ Կալիչավան էր հետը…

– Այո, Կալիչավան, ու ոնց որ թե Մատևիչը…

– Իսկ Մերաբ Պիպիայի՞ն էլ էին նրանք ծեծել:

– Այո, Մերաբին շատ ուժեղ ծեծել էին Թուրքիայում: Նրան խաբել էին, որ հանգուցյալ Գոգի Չիկովանին պետք է ներկա լինի, երբ նրան ծեծում էին… Մերաբին ծեծելիս ներկա էին եղել Մերաբ Ջանգվելաձեն, Բույան (Գուրամ Օդիշարիա), Մատևիչը, Կալիչավան: Թուրքական «ծեծի թիմը»: Արտյոմը (Սարգսյան), Դատոն (Ջանգիձե), Լեխա Զլակը (Զլակոմանով) և Ռեզիկոն (Ուբիլավա) միասին էին, երբ ծեծեցին Արային (Մուրադյան) ու նրա ընկերոջը՝ Արմավիրը նայողին: Էդ տղան մահացել էր: Հետաքրքի՞ր է, ԱԱԾ–ն, թե ՆԳՆ–ն չգիտեն էդ մասին:

– Կարծում եմ՝ հրաշալի գիտեն: Իսկ Ռևին Ռաչայի հետ կոնֆլիկտ ունեցե՞լ է:

– Հա, ունեցել է, Վրաստանում: 7–րդ մեկուսարանում: Ռևին, Ռամազը (Ջինչարաձեն) և Գիգան (Վիբլիանի) նրան հետ կռվել էին, բայց հետո բարիշել: Հենց նույն 7–րդում:

– Իսկ 7–րդ ինչի՞ համար էին կպել Զվիադին (Պապիաշվիլի), երբ Բոբոխան նրան ձեռնափայտով խփել էր:

– Զվիադին ծեծել էին Բեսո Կուպրաշվիլին, Ռամազ Ջինչարաձեն, Տարիել Պոցխվերիան, Գիգա Վիբլիանին ու Ջագունիա Բոբոխիձեն: Մինչ դա Պապիաշվիլին խցում մի լավ ծեծել էր Գիգային: Երկուսով էին նստում: Դրա համար էր նրան կպել էին:

– Իսկ ի՞նչ էր եղել Կոկո Շալիբաշվիլու հետ:

– Այդ դեպքի ժամանակ մի կողմում Ռեզոն (Լորտկիպանիձե) ու Տիմուրն (Չուրաձե) էին, նրանք հանդիպման չէին եկել: Եկել էին Չրիպան (Չուրաձեի աները), Անտիմոս Կուխիլավան ու Բախիա Մերաբը: Մյուս կողմից եկել էին Կոկա Շալիբաշվիլին, Լևոն Ցինցաձեն ու Գիա Խմելոն (Խմելիձե): Զվիադաձեն չեզոք էր: Նույնը՝ Թենգիզ Դումոևը: Զանգել էին Մերաբին, նա ասել էր, որ ինքն էլ ուզում նրան լսել: Խմելոն ասել էր. «Ես Մերաբի հետ չեմ խոսի, նա ինձ համար գող չէ», ու հեռացել էր: Կոկան ասել էր, որ ուրախ կլինի, որ նա ներկա լինի: Զվիդաձեն նույնպես խոսել էր Մերաբի հետ, ու դրանից հետո ամեն օր խոսում են: Ցինցաձե Լևանը նույնպես խոսել էր Մերաբի հետ:

– Ինչո՞ւ Կակոյի հետ Վաժան (Բիգանիշվլի) չկար:

– Վաժան շատ իմաստուն մարդ է, իսկական «գել»: Նրանց ասում էր. «Մի գնացեք այնտեղ: Թուրքիա: Ի՞նչ պետք է խոսենք նրանց հետ»: Բայց գնացին: Բայց Կոկային չեն կանգնեցնի: Էդ թեման դեռ էլի կվերցնեն–դնեն: Կոկան անուն ունի, բայց պետք է հարցերի պատասխան տա: Նա ինքն է իրեն նման վիճակի մեջ դրել՝ հանդիպման գնալով Թուրքիա Մերաբի թիմի հետ հենց նրանց դաշտում:

– Իսկ ինչո՞ւ է Լաշան (Շուշանիշվիլի) «քնած ռեժիմում»: Այդքան խորամա՞նկ է, թե վախկոտ:

– Լաշան վախկոտ չէ: Նա խելացի է: Երբ նա երկար լռում է, մի բան տեղի է ունենում:

– Լաշան ու Սեբիսկվերաձեն լիովին իրար պաշտպանո՞ւմ են, թե յուրաքնչյուրն իր շահը ունի:

– Նրանք միասին են: Երկուսն էլ ուժեղ ու խելացի են: Բայց Լաշան մնում է Լաշա:

– Նշանակում է՝ նրանք ավելի մե՞ծ շանսեր ունեն Օնիանի–Ջանգո զույգի դեմ:

– Այո: Թուրքիայում Օնիանի–Ջանգվելաձե կլանը մեծ հաշվով շատ թույլ է: Կշիռ ունեցողներից այնտեղ են Մերաբ Բախիան, Անտիմոզ Կուխիլավան, Թեմուրի Նեմսիցվերիձեն:

– Իսկ, օրինակ, Սուրգուտսկին (Դավիթ Չխիկվիշվիլի) կշիռ չունի՞:

– Այո, նա էլ է նրանց հետ, բայց էլ առաջվա Սուրգուտսկին չէ: Հայաստանում կայացած սխոդկայի ժամանակ նրան մի լավ թափ էին տվել: Շաքրոն այնտեղ ասել էր, որ 2008–ից հետո բոլոր «պադխոդները» պետք է վերանայել: Բայց Սեբիսկվերաձեն ասել էր. «Իմ «պադխոդները» վերանայել պետք չէ, ամեն ինչ ճիշտ է արվել»: Ու Սուրգուտսկին ասել էր, որ իրեն էլ պետք չէ վերանայել… Հետո գլուխը կախ նստած էր:

– Ալիկ Կարցիվաձեն հիմա ո՞ւր է, ազա՞տ է:

¬–Ալիկից տեղյակ չեմ: Ընդհանրապես նրա կերպարը առեղծվածային է: Նա ծառայել է բանակում, դա 100%: Նրա կինը՝ պրոդյուսեր Նատո Մետոնիձեն էր Կետո Տոպուրիային տեղավորել «А’студио» խմբում:

– Իսկ Ցիկոն (Թիմուր Գոգոլաշվիլի) ու Սոպոտիան (Ամիրան Սոպրոմաձե):

– Ցիկոյի մասին չգիտեմ, իսկ Սոպոտիան Օնիանի–Ջանգո կլանի կողմն է:

– Իսկ ավագնե՞րն ում հետ են՝ Անզորը (Խուցիշվիլի) ու Մինագոն (Դավիթ Պախուրիձե):

– Նրանց ձայնը չի լսվում: Երևի Ռուսաստանում են, իրենց համար մի տեղ ապրում են: Անզորը ներողություն էր խնդրել, որ նավի վրա է եղել (Այսինքն, որ չի կողմնորոշվել,– խմբ.):

– Մինագո՞ն էլ էր խնդրել:

– Այո, խնդրել էր: Խաչիձեն չէր խնդրել, ու նրան ծեծել էին:

– Իսկ ի՞նչ կասեք Գիվիի (Գորդելաձե) և Թամազի (Կորոշինաձե) մասին:

– Գիվին Եվրոպայում է, Թամազը՝ ձեզ մոտ է: Թամազին առևանգել էին Ջեմոն (Միկելաձե) ու նրա թիմը: Երեք օրից արդեն ուրիշ կերպ էր խոսում: Իսկ սկզբում Տարիելին (Օնիանի) հայհոյում էր:

– Նոդար Շոշիան (Ջինչվելաշվիլի) հիմա որտե՞ղ է:

– Ռուսաստանում է, որտեղ միշտ է եղել: Սիբիրում է, քաղաքի անունը մոռացել եմ…

– Չերեպովեցում:

– Հա, այնտեղ:

– Իսկ Ժորժիկի՞չը (Մերաբ Չեիշվիլի):

– Նա էլ խորամանկ աղվես դուրս եկավ: Ոչ ձայն է հանում, ոչ երևում է: Թուրքիայում է:

– Իսկ Կվատիան (Էմզար Ջապարիձե) ո՞ւր է:

– Նա Հունաստանում է:

– Չիկորա՞ն (Մերաբ Ասանիձե) էլ է Հունաստանում:

– Այո, նա Լաշա Շուշայի մտերիմ ընկերն է:

– Իսկ Կիմոն (Օթարի Կվարացխելիա) որտե՞ղ է:

– Սլովակիայում է, ազատության մեջ է:

– Ջանգոյի հե՞տ է, հա՞:

– Հաստատ չգիտեմ: Կիմոն ընկերություն է անում Ավդիյան Վիտալիկի հետ, իսկ Վիտալիկը Օնիանիին կշտամբում էր:

– Ասում են, անցած տարի քիչ էր մնում՝ Վիտալիկին Մոլդովայում սպանեին: Մտերիմներից մեկն էր մահացել:

– Երևի, Տարիելի մարդիկ էին հյուր գնացել…

– Իսկ որտե՞ղ են Նոդար Սուխումսկին (Գաբիսոնիա), Ռևին, Գեգի Սվանը (Խվիբլիանի):

– Նոդար Գաբիսոնիան Ֆրանսիայում է ապրում: Ռևին Գերմանիայում է: Գեգի Սվանը՝ հիմնականում Իսպանիայում է: Իսկ ընդհանրապես Ֆրանսիայում, Իտալիայում էլ նրան կարելի է տեսնել: Երկու Իրակլիները (Պիպիան և Կալիչավան) ապրում են Հռոմում:

– Իսկ որտե՞ղ է Մինդիա Նիժարաձեն:

– Հունաստանում էր, բայց փախավ: Հիմա Ֆրանսիայում է: Ընկերություն է անում թուրքերի հետ: Փակ է ապրում: Մտածում է՝ չգիտեն: Ի դեպ, երբ Մամուկա Մեշվելիանիին «պադխոդ» էին արել, Մինդիան էլ էր այնտեղ եղել:

– Իսկ մեծ սխոդկային կողմերը կգա՞ն:

– Ցավոք, դա չի լինի: Միայն մեկ մարդ կարող էր մեծ սխոդկա հավաքել: Դա Շաքրոն է: Բայց նրան տոմս են տվել՝ առանց հետդարձի:

– Հիմա ի՞նչ է լինելու Օզմանովների հետ (Կուսոն ու Դատոն):

– Կուսոն (Շալվա Օզմանով) սատանա է: Իսկ Դատոն «շրջանառության» մեջ է: Պետք է գործի:

– Իսկ քանակական առավելության համար նոր «պադխոդներ» պե՞տք են:

– Իհարկե: Երկու կողմին էլ ուժ է պետք:

– Իսկ ինչի՞ համար են կռվում, եթե մի կողմը Թուրքիայում է, մյուսը՝ Հունաստանում: Ինչե՞րն է պակաս:

– Մեծ փողերի համար են կռվում: 99%–ը չգիտի, թե ինչի համար են կռվում: Կա երկու կողմ՝ Շուշանաշվիլի և Օնիանի–Ջանգվելաձե: Հիմնական զանգվածը Թուրքիայում ու Հունաստանում է: Ամեն ինչն է պակաս: Սովորել են շքեղ կյանքին: Փողերը կամ գողանում են, կամ խլում: Էլ որտեղի՞ց: Բայց հիմա ոչ ոք գողանալ չի ուզում: «Հեշտ» փողերին սովորել են:

– Իսկ իրեն ինչպե՞ս է պահում Զվիադաձեն:

– Զվիադաձեն ցանկանում էր շարունակել Շաքրոյի գործը, բայց նա նման հեղինակություն չունի: Նա Կարդավայի հետ է: Ջանգվելաձեի հետ էլ մշտական կապի մեջ է: Կարդավայի մասին Շաքրոն Հայաստանում ասել էր, որ գող չէ: Իսկ Զվիադաձեն նրա հետ է: Իսկ Մերաբին փողով շատ է օգնում նրա եղբայր Լևանը: Տեսնենք, թե Զվիադաձեի համար դա ինչի կբերի: Փաստն այն է, որ նա որոշել է իր կլանը ստեղծել: Գողականը մեռնում է: Արդեն կլաններ են: Վաղուց է այդպես: Այսօր մեծ նշանակություն ունի փողը: Ունես մեծ փող, ուրեմն բոլորից առաջ ես: Դուք հավատո՞ւմ եք, որ Շաքրոյին էն ռեստորանի համար էին բռնել:

– Հավատում եմ, որ ռեստորանի համար են բռնել, բայց կնստացնեն ամեն ինչի համար: Այդ գործում Շաքրոն զինվոր է, պետք է, որպեսզի նստացնեն գեներալներին: Նրան կնստացնեն կազմակերպված հանցավոր խմբավորում ունենալու համար, ինչպես Պիչուգային (Յուրի Պիչուգին):

– Պիչուգինի՞ն էլ էին երկար ժամկետ տվել:

– Կարծում եմ՝ ցմահ:

– Այո, այսօր գեներալների պատերազմ է: Շաքրոն Հայաստանում մի բան այն չէր ասել, մեկին խանգարել էր… Սկզբում նրան փակեցին, հետո սպանեցին Ռովշանին: Հետաքրքիր է, ո՞րն է լինելու երրորդ քայլը: Ինչո՞ւ չեք գրում, որ Գուջան (Թուրքաձե) ազատվել է:

– Ամեն մեկի մասին չենք գրում, ով ազատվում է:

– Տարօրինակ է, որ բոլորին, ովքեր ազատ են արձակվում, արտաքսում են, իսկ նրան թողեցին:

– Քանի դեռ նստած էր, կարծես թե պատրաստվում էր Վագիֆի (Սուլեյմանով) դեմ սուր ճոճել Ջեմոյի ու Էդիկի (Ասատրյան) համար:

– Մի՞թե Գուջան այնքան կշիռ ունի, որ Վագիֆի դեմ դուրս գա: Դա ծիծաղելի է: Ջեմոյի մասին Շաքրոն Հայաստանում ասաց, որ գող չէ: Իսկ Էդիկը շուտով ինքն իր համար սուր կճոճի:

– Ասում են, որ Գուջան արդեն հանդիպել է Շիշկանի (Օլեգ Շիշկանով) հետ, գնացել Կուրսկ՝ Պանի մոտ (Վիկտոր Պանյուշին): Ձեռքերը ծալած չի նստում:

– Վերջերս Պանը Իզիկի (Արիկ Միխայելի) մոտ էր Իսրայելում: Իզիկը խելոք մարդ է, բայց ավելի շատ հակված է դեպի Օնիանի–Ջանգվելաձե կլանը: Գազան Վիտալիկը (Իզգիլով) նույնպես այնտեղ հաճախ է լինում:

– Իսկ «սլավոնացիներից» էլ ո՞ւմ գիտեն Եվրոպայում:

– Վոսկրեսին (Վասիլի Խրիստոֆորով), Տյուրիկին (Վլադիմիր Տյուրին)… Ասում են՝ Տյուրիկը նոր թիվ մեկն է: Պարպալիան էլ է Մոսկվայում ռուլիտ անում, հա՞: Բոլորին քշել են, նա մնացել է…

– Ոչ բոլորին: Գիա Դլինիին (Դիակվնիշվիլի), Պաատային (Տվալչրելիձե) և Տոտոչիային չեն քշում:

– Պաատան, Դլինին ու Տոտոչիան ՆԳՆ–ում, թե՞ ԱԱԾ–ում են աշխատում (ծիծաղում է): Այո, այ էսպիսի բաներ…

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում