Դատավորի կինը 13 միլիոնով «Լեքսուս» է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի կինը նախորդ տարի իր համար նոր ավտոմեքենա է գնել: Այս մասին տեղեկանում ենք Թադևոսյանի կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես դատավորի կինը՝ Նազիկ Ասլանյանը, նախորդ տարի 10 միլիոն դրամով վաճառել է իր «HYUNDAI TUCSON IX 35» մակնիշի ավտոմեքենան՝ փոխարենը գնելով 13 միլիոն դրամ արժողությամբ «LEXUS NX300H 2.5GAS» մակնիշի ավտոմեքենա:
Դատավոր Սամվել Թադևոսյանը հայտարարագրել է միայն 55 միլիոն դրամ դրամական միջոցներ և 7 միլիոն 242 հազար դրամ տարեկան եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Թադևոսյանը մինչ այս պաշտոնում նշանակվելը 2009–14 թթ. աշխատել է որպես Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2008–09 թթ. էլ՝ Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր, իսկ դրանից շատ ավելի առաջ՝ 2003–08 թթ.՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետ։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում