Թուրքիան նախատեսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրել
Թուրքիան այս տարվա վերջին նախատեսում է սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրություն: Պատվաստանյութն անվանվելու է Turkovac: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նշվում է նաև, որ Էրդողանը հայտարարել է, թե պատրաստ է պատվաստանյութը տրամադրել ամբողջ աշխարհին:
Նշենք, որ կորոնավիրուսի տարածման պահից Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի վարակվածության 8 միլիոն դեպք, գրանցվել է 70 600 մահվան դեպք: