ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր ավանդային ակցիա՝ «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ»
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ» ակցիան՝ Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ։ 2021 թ․ նոյեմբերի 1-ից 5-ը ներառյալ ձևակերպելով «Շահավետ», «Պրոգրես» և «Հարմարավետ» ավանդատեսակները ՀՀ դրամով՝ հաճախորդները կստանան ամսական աճող տոկոսային եկամտաբերություն:
Բանկը ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ» ակցիայի շրջանակներում բացել «Շահավետ», «Պրոգրես» և «Հարմարավետ» ավանդատեսակներ՝ սկսած 30 հազար ՀՀ դրամից և ստանալ ավանդի տոկոսային եկամտաբերությունը բարձրացնելու հիանալի հնարավորություն․ ակցիայի ժամանակահատվածում ներդրված ավանդների համար ավանդի տարեկան տոկոսադրույքը յուրաքանչյուր ամիս կաճի 0,03%-ով (տոկոսային կետով)՝ մինչև ավանդի ժամկետի ավարտը (կախված ավանդի ժամկետից՝ տոկոսադրույքը կարող է հասնել մինչև 10.03%, տարեկան եկամտաբերություն՝ 9.81%)*։
Ավանդի ժամկետը 30-ից 365 օր է: Ավանդի տոկոսները վճարվում են ժամկետի վերջում:
Ավանդ բացելիս հաճախորդը ստանում է Բանկի Visa կամ Mastercard վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ ավանդի գործողության ընթացքում: ՎՏԲ Հայաստան Բանկի բանկոմատներից դրամական միջոցների կանխիկացումն ավանդի գործողության ընթացքում նույնպես անվճար է:
Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ավանդ հեռահար եղանակով «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:
Հիշեցնենք, որ Ձեր ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:
Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/promotion/depozitnaia-aktsiia-den-sberezhenii հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
* Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: