Անտոնիո Գուտերեշը հիասթափված է G20 երկրների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներից
Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հիասթափված է G20 երկրների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներից:
Վերջինս իր Թվիթերյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ չնայած ողջունում է համաշխարհային մակարդակի որոշումներ կայացնելու G20 նպատակը, սակայն լքում է Հռոմը չարդարացված հույսերով: Վերջինս նշել է նաև, որ լավ է գոնե հույսերը թաղված չեն: Գուտերեշը նշել է, որ Կլիմայի հարցերով Գլազգոյում կայանալիք կոնֆերանսի թիրախում է պահպանել հիմնական նպատակը՝ գլոբալ տաքացումը 1,5 աստիճանով զսպելը, կատարել ֆինանսավորման և մարդկանց ու մոլորակին ադապտացնելու մասով խոստումները:
Նշենք, որ Հռոմում ընթացող երկօրյա գագաթնաժողովի ժամանակ G20 երկրների ղեկավարները համաձայնության են եկել գլոբալ տաքացումը 1,5 աստիճանով զսպելու ուղղությամբ, սակայն խոստովանել են, որ այդ նպատակի իրագործումը պահանջելու է նշանակալի և արդյունավետ միջոցներ համաշխարհային հասարակության կողմից:
Նշենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով Շրջանակային կոնվենցիայի 26-րդ համաժողովը կանայալու է Գլազգոյում հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 12-ը: Կանխատեսվում է 200 երկրների ներկայացուցիչների մասնակցություն: