Սերգեյ Լավրովը խոսել է Ջո Բայդենի հետ
ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովն Իտալիայում ընթացող G20 գագաթնաժողովի ժամանակ չի հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ, սակայն խոսակցություն է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Ոչ, ես չեմ հանդիպել Էնտոնի Բլինկենի հետ, ես չգիտեմ՝ նա այստեղ է, թե ոչ, սակայն երեկ՝ ընթրիքի ժամանակ, մեզ հաջողվեց զրուցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ» ,- ասել է Լավրովը:
Նշենք, որ հոկտեմբերի 30-31-ին Հռոմում ընթանում է G20 երկրների ղեկավարների գագաթնաժողովը: