Մեծ Բրիտանիայի թագուհին գերազանց վիճակում է. Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը ոչ մի լուրջ առողջական խնդիր չունի: Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Այս շաբաթ ես խոսել եմ Ձերդ Գերազանցության հետ, ինչպես ես անում եմ ամեն շաբաթ, նա գերազանց վիճակում է»,- մեջբերում է Ջոնսոնի խոսքերը Sky news-ը:
«Նա ուղղակի հետևում է բժիշկների խորհրդին և մի փոքր հանգստանում է: Ես վստահ եմ, որ մեր ամբողջ երկիրը մաղթում է նրան ամենայն բարիք»,- ասել է Ջոնսոնը:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Ելիզավետա 2-րդն աշխատելու է ավելի թեթև գրաֆիկով, իսկ այս շաբաթ էլ հայտնի դարձավ, որ Անգլիայի թագուհին չի մեկնելու Գլազգոյում ընթացող կլիմայի հարցերով ժողովին:
Հոկտեմբեր ամսին էլ մեկ գիշեր Ելիզավետա 2-րդն անցկացրել էր հիվանդանոցում: Այս մասով հայտնվել էր, որ Անգլիայի թագուհին ուղղակի ստուգումներ է անցել: