Գորիսի Խնածախ գյուղից ադրբեջանցի զինվորականները երեք ձի են գողացել են
Ադրբեջանցի զինվորականները երեք ձի են գողացել են Գորիսի Խնածախ գյուղից։ Այդ մասին Sputnik Armenia-ին հայտնել է Խնածախ գյուղի ղեկավար Անուշավան Հովակիմյանը։
«Առավոտյան 7:30 -ին երեք ձի փախել է ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածք, այնտեղ նրանց գողացել են։ Մինչ նրանք կապում էին ձիուն, երկու նժույգները սլացան մեր կողմը։ Սահմանապահներն ինձ կանչեցին, ես ձիերին վերադարձրի տիրոջը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ պատահարի մասին արդեն զեկուցվել է ռուս խաղաղապահներին։ Հովակիմյանը
Գյուղացիներին հորդորել է ուշադիր լինել, անասուններին հեռու չթողնել։
Օրերս նմանատիպ դեպք է տեղի ունեցել ՀՀ Սյունիքի մարզում։