ԱՄՆ գլխավոր շտաբը մեկնաբանել է Չինաստանի կողմից հիպերձայնային հրթիռի փորձարկումը
ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին Չինաստանի կողմից հիպերձայնային զենքի փորձարկումները համեմատել է 1957 թվականին ԽՍՀՄ-ում առաջին արհեստական արբանյակի արձակման հետ:
SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Չինաստանն օգոստոսին միջուկային զենք կրելու ունակ հիպերձայնային հրթիռ է փորձարկել, և դա նկատել է ԱՄՆ հետախուզությունը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը հայտարարել է, որ Չինաստանը փորձարկել է ոչ թե հիպերձայնային հրթիռ, այլ տիեզերանավ:
«Այն, ինչ մենք տեսանք, հիպերձայնային զենքի համակարգի փորձարկում էր։ Ես չգիտեմ, թե արդյոք սա համեմատելի պահ է Խորհրդային Միության կողմից առաջին արհեստական արբանյակի արձակման հետ, բայց ես հավատում եմ՝ մոտ էր դրան»,- ասել է Միլլին Bloomberg TV-ին տված հարցազրույցում։