Դիանա Մխիթարյանի 22–ամյակն ու Կարեն Ասլանյանի շնորհավորանքը.ՖՈՏՈ
Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր տոնում է 22–ամյակը, ինչի առթիվ կեսգիշերին հրապարակել է Կասկադում արված թեմատիկ նոր լուսանկարները և մակագրել․ «Իմ ծնունդն է»։
Դիանայի նախկին պրոդյուսերը՝ դերասան Կարեն Ասլանյանը, կիսվել է այդ ֆոտոշարքով և շնորհավորել երգչուհուն․ «Շնորհավոր ծնունդդ, Դինուլ»,– գրել է նա։
Նշենք, որ աղջիկն իր դեբյուտը խաղաց Դիանա Գրիգորյանի «Սարի աղջիկ» հեռուստասերիալում։ Մինչև այդ նա մեծ ճանաչում չուներ։