Ուզբեկստանում ընտրում են երկրի նախագահին. ընտրությունների ֆավորիտը գործող ղեկավարն է
Ուզբեկստանում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, քաղաքացիներն ընտրում են հանրապետության նախագահին։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8:00-ին և կփակվեն 20:00-ին, գրում է Regnum-ը:
Նախագահական ընտրություններում գրանցվել է հինգ թեկնածու՝ երկրի ներկայիս ղեկավար և այս ընտրություններում անվիճելի ֆավորիտ Շավքաթ Միրզիյոևը, խորհրդարանի Սենատի անդամ Մաքսուդ Վորիսովան, երկրի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Բահրոմ Աբդուխալիմովը, խորհրդարանի օրենսդիր պալատի պատգամավոր Ալիշեր Կադիրովը և խորհրդարանի ղեկավար Նարզուլլո Օբլոմուրոդովը:
Ուզբեկստանի գործող ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով, և նույն անձը չի կարող Ուզբեկստանի նախագահ լինել ավելի քան երկու անընդմեջ ժամկետով: