2 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին
2 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին։ Հաջորդ տարվա 41 մասնակիցի ցանկն արդեն հրապարակվել է մրցույթի պաշտոնական էջում։ Մասնակցությունը հաստատող հրապարակում է արվել նաև «Armenia in Eurovision» ինստագրամյան էջում։
2020–ին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, սակայն համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով մրցույթը չեղարկվեց։
2021 թվականին Հայաստանը չմասնացեց մրցույթին՝ հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը։
Առաջին ալիքն առայժմ չի հայտնել, թե ինչպես է ընտրելու այս տարվա մասնակցին։