«Ողջույն աշխարհ»․ ծնվել է Լիլիթ Հովհաննիսյանի և Վահրամ Պետրոսյանի առաջնեկը
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանը ծնողներ են դարձել։ Լիլիթը հրապարակել է նորածին որդու լուսանկարն ու մակագրել․ «Ողջույն աշխարհ»։
Փոքրիկի լուսանկարի վրա Լիլիթը նշել է Յան Պետրոսյան անվամբ նորաբաց էջը, որը կարծես փոքրիկի համար բացված էջ է։
Նշենք, որ Լիլիթն ու Վահրամն ամուսնացած են արդեն 10 տարի։