Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Հասարակություն

Կայացավ տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությունը

2021թ.-ի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Առցանց միջոցառմանը մասնակցեց ԶԼՄ, պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների 80–ից ավելի ներկայացուցիչ։

Արդեն 19-րդ անգամ անցկացվող ավանդական միջոցառումն այս անգամ հոբելյանական էր․ ԻԱԿ-ն այս տարի նշում է հիմնադրման 20 ամյակը։ «Տեղեկատվության ազատությանը նվիրված այս մրցանակաբաշխությունն ազդեցիկ միջոց է խրախուսելու բաց և հրապարակային աշխատանքը, ապահովելու կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Այս տարի բաց և փակ պետական կառույցների ընտրությանն ակտիվորեն մասնակցել է լրագրողական համայնքը։ 70-ից ավել լրագրողներ առաջադրել են Ոսկե բանալի կամ ժանգոտ կողպեք մրցանակների իրենց թեկնածուներին։ Այս առաջարկներից յուրաքանչյուրը տեղեկություն ստանալու իրավունքի իրացման մի կոնկրետ դեպք է։ Արդյունքներն ամփոփել է ԻԱԿ-ի մասնագիտական ժյուրին»,-միջոցառման բացման խոսքում նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսաուղերձով ողջունեց մասնակցիներին՝ նշելով. «Ինֆորմացիան անգնահատելի արժեք է, որի ճիշտ և ժամանակին մատուցումից է կախված պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը։ Պետությունը պետք է ապահովի ինֆորմացիայի արդարացի հասանելիությունը բոլորի համար։ Պետք է մարդկանց հետ լինել ազնիվ, նրանց կարիքներին և նոր տեխնոլոգիաներին համահունչ։

Բոլոր նրանք, ովքեր այսօր կստանան «Ոսկե բանալիներ» կամ «Ժանգոտ կողպեքներ», պետք է նկատի ունենան, որ միայն թափանցիկ, հանրային, հաշվետու աշխատանքի և որոշումների պատշաճ մասնակցային գործընթացի շնորհիվ է հնարավոր հասնել պետությունում մարդու իրական պաշտպանության։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնին մաղթում եմ նորանոր հաջողություններ՝ կարևոր առաքելության ճանապարհին»:

ՄԱԶԾ «Ապագան այսօր» ծրագրի համակարգող Հովհաննես Երիցյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում, երբ ամեն օր հայտնվում է տեղեկատվության նոր աղբյուր, տեղեկատվության ազատությունը շարունակում է մնալ ամենախոցելի ոլորտներից մեկը: Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է ակտիվորեն աշխատել բոլոր պոտենցիալ շահագրգիռ կողմերին «իրազեկ պահելու» այն մասին, թե ինչ է տեղի ունենում իրենց կողքին: Սակայն էլ ավելի կարևոր է, դա անել խելացի կերպով, որպեսզի առավելագույնի հասցնենք մեր ջանքերի արդյունքը: Այս նախաձեռնությունը նման խելացի աշխատանքի հիանալի օրինակ է»:

ԲԿԳ աշխատանքային խմբի քարտուղար Լիլիա Աֆրիկյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց. «Ուրախ ենք, որ արդեն 10 տարի է՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը գտնվում է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության կողքին և աջակցում կառավարությանը իր փորձագիտական ներուժով տեղեկատվության հասանելիությունը էլ ավելի հասցեական և ժամանակին դարձնելու համար»:

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ այս մրցանակաբաշխությանը թափուր է մնում ամենաբաց պետական մարմին անվանակարգը, քանի որ որևէ կառույց չի բավարարել չափանիշներին լիարժեք համապատասխանությունը։

ԻԱԿ-ի խորհրդանշական Ոսկե բանալի մրցանակ շնորհվեց տեղեկատվության ազատության լավագույն փորձ դրսևորած պետական և հասարակական կառույցներին.

  • ԻԱԿ-ի «Հատուկ մրցանակը» շնորհվեց Բաց կառավարման գործընկերության հայաստանյան Գործողությունների 4-րդ ծրագրի «Կրթական տեղեկատվական միասնական պորտալ» հանձնառությունը հեղինակած և իրականացրած կառույցին՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ համավարակի ընթացքում կրթության և տեղեկատվության հասանելիության ապահովման համար։
  • «Տեղեկատվության տրամադրման լավագույն պաշտոնական կայք» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝ www.mineconomy.am:
  • Տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաարդյունավետ կիրառելու համար բանալին շնորհվեց «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ին՝ բնապահպանական տեղեկատվության մատչելիության ապահովման համար։
  • «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործած լրագրող» անվանակարգում մրցանակի արժանացան Infocom․am կայքի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը և բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրող Թեհմինե Ենոքյանը։
  • «Տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար հետևողականորեն պայքարող քաղաքացիական նախաձեռնություն» անվանակարգում Ոսկե բանալի ստացան Ֆիզիկայի գիտավանի բնակիչները՝ «ՖիզԳորոդոկ Երևան» նախաձեռնության համար։

Բացասական մրցանակի՝ Ժանգոտ կողպեքի արժանացան հետևյալ կառույցները․

  • «Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում բացասական մրցանակ ստացավ ՀՀ Ազգային ժողովը՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումներ մշակելու և առանց մասնակցայնության ընդունելու համար։
  • «Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում կողպեքներ տրվեցին Պաշտպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին։

Ինչպես Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, այնպես էլ լրատվամիջոցների ու լրագրողների բազմաթիվ հարցումներ, որոնք ուղղված են եղել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մնացել են անպատասխան, կամ ստացել են խիստ ընդհանրական և/կամ անհիմն և ուշացած պատասխաններ։ Միաժամանակ հետպատերազմական ժամանակաշրջանում նախարարության կողմից տեղեկատվության ազատության իրականացումն ամենացածր գնահատականն է ստացել։

 
 
 
 
Քաղաքաշինությանն անչվող տեղեկատվության մատչելիության ոլորտում քաղաքապետարանը հետևողականորեն խախտում է տեղեկություն ստանալու իրավունքը։ ԻԱԿ-ի և քաղաքացիների մի շարք հարցումներ և բողոքներ մնացել են անպատասխան կամ տրվել են լղոզված և անհիմն պատասխաններ։

ԻԱԿ թիմն առաջիկա օրերին մրցանակներն առձեռն կփոխանցի դրական և բացասական մրցանակակիրներին։

Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2003 թ.-ին։ «Մրցանակաբաշխության նախորդ տարիների տվյալները հասանելի են ԻԱԿ-ի պաշտոնական կայքում:

Միջոցառումն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ Կոլբա լաբի «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում: Այս հայտարարությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: