Չելյաբինսկում հայտնաբերել են ՀՀ քաղաքացու ու նրա 2 տարեկան որդու մարմինները
Չելյաբինսկի Շահումյան փողոցում կայանված ավտոմեքենայում հայտնաբերել են Հայաստանի 46-ամյա քաղաքացու եւ նրա երկու տարեկան որդու դիերը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
Նշվում է, որ ավտոմեքենան կայանված է եղել Շահումյան փողոցում ու Հայաստանի 46-ամյա քաղաքացու եւ նրա երկու տարեկան որդու դիերը հայտնաբերել են տեղի իրավապահ համակարգի աշխատակիցները: Մահացածի քաղաքացիական կինը ամուսնու եւ երեխայի կորելու հարցով ոստիկանություն էր դիմել դեռ մայիսի 1-ին:
Մայիսի 17-ին քրեական գործ է հարուցվել «երկու անձանց սպանություն» հոդվածով:
«Ապակիները մգեցված էին, ուստի ոչ մեկ չէր տեսել՝ ինչ կա ներսում: Տղամարդու եւ երեխայի աճյունները հայտնաբերվել են ավտոմեքենայի հետեւի նստատեղին: Բռնի սպանության հետքեր չկան»,- ասել է Չելյաբինսկի քննչական բաժնի ղեկավար Իգոր Միտրոխինը:
Նշվում է նաեւ, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է սինթետիկ թմրանյութ հիշեցնող նյութ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու եւ երեխայի մահվան պատճառը պարզելու համար: