3-րդ պատվաստումը՝ COVID-19-ի դեմ. ԱՀԿ-ի հայտարարությունը
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս COVID-19-ի դեմ երրորդ պատվաստումն անել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել, որ թույլ իմունիտետով մարդիկ COVID-19-ի դեմ պատվաստանյութի լրացուցիչ դոզա ստանան՝ «բեկումնային վարակների» ավելի մեծ ռիսկի պատճառով:
Այսպես են անվանում պատվաստված մարդկանց մոտ հիվանդության ծանր ընթացքի դեպքերը, հայտնում է «Աշխարհի շուրջը» պորտալը՝ հղում անելով Reuters-ին:
Մասնագետների կարծիքով՝ ստանդարտ երկփուլ պատվաստումից հետո լրացուցիչ դոզա պետք է առաջարկվի թուլացած իմունիտետ ունեցող կամ լուրջ քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց:
Ավելին՝ այստեղ