ՌԴ ՊՆ-ն հաղորդում է
Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները խաղաղության և անվտանգության մասին դասեր են անցկացրել Լեռնային Ղարաբաղի կրթական հաստատություններում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ինչպես հաղորդվում է, այս անգամ ռուս զինվորականները դասընթաց են կազմակերպել Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան № 1 դպրոցի սաների համար: Դասն անցկացվել է վիկտորինայի ձևաչափով:
Ավելի քան 100 դպրոցական մասնակցել է ինտերակտիվ դասընթացին: Խաղաղապահները ոչ մեծ պատմական ակնարկ են ներկայացրել Հայրենական մեծ պատերազմի մասին: Այնուհետև երեխաների շրջանում վիկտորինա են անցկացրել Խորհրդային Միության, Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին:
Շարունակությունը՝ այստեղ