Ռուբլու և դոլարի փոխարժեքը փոխվել է. ԿԲ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կազմել է 479.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.40 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.88 դրամ (աճել է 0.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 652.98 դրամ (աճել է 1.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.68 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 348.79 դրամ, ոսկի՝ 27,233.94 դրամ, պլատին՝ 15,544.65 դրամ: