Ռուս խաղաղապահներն ուղեկցել են երկու ադրբեջանական շարասյան տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են երկու ադրբեջանական ավտոշարասյան անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղի տարածքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ուղեկցել է շինարարական տեխնիկա, շինանյութ և սննդամթերք տեղափոխող 40 բեռնատարից կազմված երկու շարասյուն՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և հակառակ երթուղիներով շարժվելիս:
«Ադրբեջանական կողմից 10 միավոր տեխնիկայից կազմված շարասյան ուղեկցման աշխատանքներ ենք իրականացնում Շուշի-Կարմիր շուկա-Քաջար երթուղով, ինչպես նաև հակառակ ուղղությամբ՝ 30 միավորի: Շարասյուների երթևեկության ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վասիլի Կրապիվան:
Ավելին՝ այստեղ