Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Հասարակություն

Պատվաստումը և թեստավորումը պետք է լինի անվճար

Past.am-ը գրում է՝

Առողջապահության նախարարությունը տարբեր մեթոդներով փորձում է երկրում խթանել պատվաստման տեմպը, սակայն բնակչությունը այդպես էլ չի ցանկանում պատվաստվել՝ պատվաստումներին տարբեր հակափաստարկներ ներկայացնելով։ Այս թեմայով Past.am կայքը զրուցել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Անանիկյանի հետ։ 

- Պարոն Անանիկյան, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել Հայաստանում պատվաստումները խթանելու համար։

- Առաջին հերթին առողջապահության նախարարությունը այս հարցին պետք է մոտենա մասնագիտորեն, այսինքն այսօր մի շարք երկրների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ ովքեր արդեն վարակվել են կորոնավիրուսով և լավացել են, իրենց օրգանիզմում արդեն ունեն կայուն իմունիտետ և իրենք պատվաստման կարիք չունեն։ Երկրորդը այն է, որ պատվաստումը պետք է լինի լրիվ կամավոր և առհասարակ այդ պատվաստման կարիքն ունեն 55-60 տարեկանից բարձր մարդիկ։ Երիտասարդները և երեխաները այդ հիվանդությունը ավելի հեշտ են հաղթահարում, դա ևս ապացուցված է միջազգային ուսումնասիրություններով և իրականում նախընտրելի է, որ երիտասարտները վարակվեն, ապաքինվեն և վիրուսի դեմ իմունային համակարգ ձևավորեն։ Իսկ նրանք, ովքեր 55-60 անց են և չեն վարակվել կարծում եմ անհրաժեշտ է պատվաստվելը, բայց դա էլ պետք է լինի կամավոր սկզբունքով։ 

- Վերջերս նաև քննարկվում էր նախագիծ, որ նրանք, ովքեր չեն պատվաստվել և հիվանդացել են պետք է բուժում ստանան վճարովի հիմունքներով։ Այս որոշմամբ արդյո՞ք նախարարությունը կարող է պատվաստման տեմպն ավելացնել։

- Իրականում այս մոտեցումը ավելի ճիշտ է, քան մարդկանց պատվաստվել ստիպելը։ Ժամանակին ես դա առաջարկեցի։ Եթե հիվանդը չի ուզում պատվաստվի և վարակվում է ապա, իհարկե, ինքը պետք է պատրաստ լինի վճարովի հիմունքներով բուժվի և այդտեղ որևէ խնդիր չկա։ Ես համարում եմ, որ պետության պարտականությունները դրա մեջ է, որ ինքը պարտավոր է և անվճար պատվաստի և անվճար թեստավորի, բայց եթե ուզում են ֆիքսվեն պատվաստման վրա, ապա այո բուժումը կարող է լինել վճարովի։ Բայց իրականում նորից կկրկնեմ, որ պատվաստումը անհրաժեշտ է 55-ից բարձր տարիքում գտնվող մարդկանց համար, քանի որ երիտասարդները շատ հեշտ են հաղթահարում հիվանդությունը։ Հայաստանի վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ մենք պատվաստումից գրանցված մահվան դեպքեր շատ քիչ ունենք և եթե չեմ սխալվում ապա համաշխարհային ստատիստիկայով Հայաստանում գրանցված դեպքերը կազմում են 0,3 տոկոս, իսկ դա բավականին ցածր թիվ է, և օրինակ ավտովթարներից այսօր ավելի շատ մարդ է մահանում քան պատվաստվելուց։ Պանդեմիայից արդեն անցել է 1․5 տարի ժամանակ, և մեր նախարարությունը պարտավոր էր մշակել ստույգ բուժման մեխանիզմ, որը պետք է լինի տնային պայմաններում հասանելի, այսինքն մարդը գնա դեղատնից գնի իրեն անհրաժեշտ դեղերը, և տանը ընտանեկան բժշկի հսկողության տակ ստանա բուժում։ Իրականում այդ բուժումը այդքան էլ թանկ չի և կարծում եմ հնարավոր է նաև տան պայմաններում բժշկի վերահսկողության տակ ստանալ բուժում։ Եթե չեմ սխալվում խոսքը մոտ 30000-35000 հհ դրամի մասին է։

Սոնա Գիշյան