Լիբանանում էներգամատակարարումը վերականգնվել է
Լիբանանի էներգետիկայի նախարար Վալիդ Ֆայադը հայտարարել է, որ խափանումից հետո երկրի էներգահամակարգը վերադարձել է իր բնականոն գործունեությանը, հաղորդում է լիբանանյան OTV հեռուստաալիքը:
Շաբաթ օրը Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել էր՝ երկրի 2 խոշորագույն էլեկտրակայանների աշխատանքի դադարի պատճառով։
«Էներգացանցը վերադարձել է իր բնականոն աշխատանքին, որը երկու խոշոր էլեկտրակայաններում վառելիքի սպառման պատճառով դադարեցվել էր»,- ասել է նախարարը: