Երևանի 51-ամյա բնակիչը Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել տներից մեկի բակում
Հոկտեմբերի 9-ին, Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 46 տան ավտոտնակի պատին, մինչ այդ կոտրելով գազատար խողովակներն ու հայտնվել բնակչի տան տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: