Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 30-ամյա տղամարդը վիրավորում է ստացել
Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Չինարի գյուղի «Չափաղրի» հանդամասում, ականի պայթյունի հետևանքով քաղաքացի է տուժել, ում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության փրկարարներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել զինվորական հոսպիտալ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորում ստացած քաղաքացին Չինարի գյուղի բնակիչ, 30-ամյա Նվեր Մակարյանն է: