Ադրբեջանը կրկին սադրանքի է դիմել Երասխի հատվածում. ՊՆ
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Անձնակազմի շրջանում տուժածներ չկան: